Միլանում սպանվել է Բեռլինի ահաբեկչության մասնակիցներից մեկը


Միլանում սպանվել է Բեռլինի ահաբեկչության մասնակիցներից մեկը

  • 23-12-2016 17:06:01   | Իտալիա  |  Հասարակություն

Իտալիայի Միլան քաղաքում սպանվել է Բեռլինում կատարված ահաբեկչական հարձակման մեջ մեղադրվող թունիսցի Անիս Ամրին:
 
Վերջինիս անձնական փաստաթղթերը և մատնահետքերը հայտնաբերվել են ահաբեկչության գործիք հանդիսացող բեռնատարի սրահից, որի միջոցով վրաերթի է ենթարկվել ավելի քան 60 մարդ, հաղորդում է Interfax-ը: 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի էր ունեցել ահաբեկչություն: Բեռնատարի վրաերթի զոհ է դարձել 12 և վիրավորվել է 50 մարդ:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն