Մինչև տարեվերջ Հայաստանի ամենաընդարձակ 4G ցանցը կընդգրկի 22 քաղաք


Մինչև տարեվերջ Հայաստանի ամենաընդարձակ 4G ցանցը կընդգրկի 22 քաղաք

  • 27-12-2016 17:18:35   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ձեռքբերումների վրա կանգ առնելը բնորոշ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ին: Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր` Հայաստանում առաջին և ամենաընդարձակ 4G ծածկույթը, որը գործարկվել էր 6 տարի առաջ՝ դեռևս 2010-ին՝ մեր երկիրը դասելով այն ժամանակ 4G ցանցը ներդրած մեկ տասնյակի հասնող, տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին: 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար 4G ցանցի ներդրումն երբեք չի եղել ինքնանպատակ: Ընկերության չի սահմանափակվել բացառապես երևանցիներին 4G ծառայությունները հասանելի դարձնելով: Կարճ ժամանակահատվածում, ինտենսիվ աշխատանքների իրականացման և հսկայածավալ ներդրումների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է 4G ծառայությունները հասանելի դարձնել նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ապա՝ Ծաղկաձորում, Վաղարշապատում, Դիլիջանում, Ջերմուկում և Արմավիրում՝ ապահովելով 4G ծառայություններով բնակելի տարածքների 46.6% ծածկույթ [ինֆոգրաֆիկա]:
 
4G ցանցի ընդլայնման երրորդ փուլում, աշխատանքներն են իրականացվել նոր քաղաքներ՝ Աբովյանը, Աշտարակը, Եղվարդը, Արթիկը, Արտաշատը, Բերդը, Կապանը, Մեղրին, Ագարակը, Եղեգնաձորը, Վայքը, Ստեփանավանը, Սպիտակը, [ինֆոգրաֆիկա] ներառելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մինչև տարեվերջ 4G ծառայությունները հասանելի դարձնել բնակչության 52,5 %-ին [ինֆոգրաֆիկա]:
 
«Վեց տարի առաջ, առաջին անգամ Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրեց 4G/LTE ցանց: Գերարագ այս ցանցը հասանելի էր աշխարհի ընդամենը մոտ տասը երկրում: Ցանցի աստիճանական զարգացման արդյունքում, մինչև այս տարվա ավարտը 4G ծառայությունները հասանելի կդառնան Հայաստանի արդեն 22 քաղաքում, ինչը մեր ռազմավարության մաս է կազմում: Աշխարհով մեկ 4G ցանցերի զարգացումն և տարատեսակ ծառայությունների տրամադրումը տնտեսական ակտիվության խթանման ու աճի կարևոր գործոն են հանդիսանում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
4G տեխնոլոգիան մարզային քաղաքներին հասանելի դարձելը հետապնդում է ոչ միայն գործարար ակտիվության կենտրոններին մոտ լինելու նպատակ, այլև հստակ ռազմավարություն է՝ ուղղված մայրաքաղաքի ու մարզերի միջև տեխնոլոգիական անջրպետի վերացմանը: Այսօրվա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը՝ ներառյալ երկրով մեկ շարժական կապի բազային կայանների քանակը և ըստ այդմ՝ ամենաընդարձակ 2G, 3G և 4G ցանցերը: Ընդ որում, 3G սերնդի համեմատությամբ՝ 4G ցանցը թույլ է տալիս ապահովել մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն: 
 
3G և 4G կայանների շարունակական ավելացումը հետապնդում է ռազմավարական երկու նպատակ. ընդլայնել բարձր արագություններ ապահովող ինտերնետ հասանելիության ծառայությունների աշխարհագրական ծածկույթը, և զուգահեռաբար, հզորացնել ցանցի թողունակությունը՝ բավարարելով համացանցի օգտագործման ծավալների անընդհատ աճող պահանջարկը:
 
Ookla International ընկերության կողմից հոկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ճանաչվել էր Հայաստանում բջջային ամենաարագագործ ցանցի օպերատորը: Ընկերության ցանցի անգերազանցելի ցուցանիշն արձանագրվել է Ookla Speedtestnet հավելավածով՝ 2016 թ-ի ընթացքում իրականացված փորձարկումների արդյունքում: Տվյալները ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play