Ռուսաստանում հնարավոր է արգելեն գազի օգտագործումը բազմաբնակարան շենքերում


Ռուսաստանում հնարավոր է արգելեն գազի օգտագործումը բազմաբնակարան շենքերում

  • 30-12-2016 13:15:31   | Ռուսաստան  |  Հասարակություն

Ռուսաստանում կարող են հրաժարվել բնակելի տներում գազ օգտագործելուց: gazeta-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է Ռոստեխնադզորի ղեկավար Ալեքսեյ Ալեշինի նամակում ուղղված Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինին: 
 
«Հրդեհները և պայթյունները բացառելու համար, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և շենքերի ավերվածությունների, ակնկալվում է սկզբունքային որոշման ընդունում ինչպես նոր կառուցվող, այնպես էլ արդեն իսկ շահագործվող բազմահարկ բնակելի շենքերում գազի օգտագործման արգելքի մասին»,- ասվում է նամակում: 
Ալեշինի կարծիքով` որպես գազի այլընտրանք պետք է քննարկել բազմահարկ բնակելի շենքերն էլեկտրական սարքերով համալրելը: 
Ռոստեխնադզորում և Շինարարության նախարարությունում առայժմ այդ նախաձեռնությունները չեն մեկնաբանում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն