Ֆիլիպինների իշխանությունները սուրբծննդյան տոների ընթացքում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը դրել են իսլամիստների վրա


Ֆիլիպինների իշխանությունները սուրբծննդյան տոների ընթացքում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը դրել են իսլամիստների վրա

  • 30-12-2016 16:22:07   | Ֆիլիպիններ  |  Հասարակություն

Ֆիլիպինների իշխանությունները գտնում են, որ սուրբծննդյան տոների ընթացքում կատարված ահաբեկչությունների հետևում կանգնած են իսլամիստ արմատականները:
 
Interfax-ի փոխանցմամբ` Ֆիլիպինների Պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ զինյալներն այդ կերպ օգտագործում են դիվերսիոն հարձակումը ֆիլիպինյան զինվորականների դեմ: 
Նշվում է, որ ահաբեկչություններից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին կաթոլիկ եկեղեցու մերձակայքում Մինդանաո կղզում, այդ ժամանակ վնասվածքներ էին ստացել 13 մարդ: Եվս մեկ պայթյուն որոտացել էր դեկտեմբերի 28-ին Հիլոնգոս քաղաքի այգիներից մեկում, որի բնակիչները հավաքվել էին բռնցքամարտ դիտելու: Այդ ժամանակ տուժել էին 52 մարդ: Վերջին տվյալներով զոհեր չկան: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն