Վթարային ջրանջատում Գյումրիում


Վթարային ջրանջատում Գյումրիում

  • 16-01-2017 16:34:09   | Շիրակի մարզ  |  Կազմակերպություններ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ղազանչի-Գյումրի 1-ին ջրատարի վթարով պայմանավորված, այսօր` հունվարի 16-ին ժամը 10.30-ին դադարեցվել է Գյումրի քաղաքի` Կոմսոմոլի, Վ. Սարգսյան, Անտառավան 3-րդ, 4-րդ թաղամասերի, Շինարարների, Կ. Դեմիրճյան, Շչեդրին փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
 
Նախատեսվում է նշված տարածքներում ջրամատակարարումը վերականգնել հունվարի 16-ին ժամը 21.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
16.01.2017թ.                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play