Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ունեցել Լեհաստանի Հանրապետության դեսպանի հետ


Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ունեցել Լեհաստանի Հանրապետության դեսպանի հետ

  • 19-01-2017 12:42:57   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր,  ինչպիսիք են երեխաների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերին և ազատազրկման վայրերում իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այդ ոլորտներում հասարակության իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներ կազմակերպելու հարցերը:
 
Հանդիպման ժամանակ առաջարկվել է Դեսպանի միջնորդությամբ ապահովել համագործակցությունը երկու երկրների մարդու իրավունքների հաստատությունների միջև: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկկողմ համագործակցությունը՝ դարձնելով այն շարունակական:
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան  -   Իրավունք