Ռուս գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա պահոց կառուցել մշակութային ժառանգության գանձերը պահպանելու համար
20-01-2017 14:33:04 | Ռուսաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ազգային հետազոտության միջուկային «Միֆի» համալսարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աստղագիտության ինստիտուտի գիտնականները առաջարկում են մշակութային ժառանգության օբյեկտները պատերազմներից, ահաբեկչությունից, բնական և տեխնածին աղետներից փրկել ` Լուսնի վրա կառուցելով հատուկ պահոցներ:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է «Լուսինը որպես մշակութային գանձերի պահպանության իդեալական պահոց» խորագրով զեկույցում:
«Մարդկության կողմից կուտակված մշակույթի նյութական գանձերը մշտապես ենթարկվում են ոչնչացման վտանգի հրդեհների, ջրհեղեղների, մեխանիկական ավերվածությունների արդյունքում: Մեր օրերում գրադարանները, ճարտարապետական համույթները, թանգարանները շարունակում են ոչնչանալ պատերազմների և բնական աղետների հետևանքով: Երկիր մոլորակը հանդիսանում է ոչ ամենաանվտանգ վայրը այն առարկաների համար, որոնք մշակութային մարդկությունը կցանկանար իր նախնական տեսքով պահպանել հետագա սերունդների համար: Լուսինն ավելի համապատասխան վայր է հսկայական թանգարանն օգտագործելու տեսանկյունից»,- ասվում է նրանց համատեղ զեկույցում: Միաժամանակ գիտնականները կոնկրետ ժամկետներ չեն նշում, թե երբ հնարավոր կլինի իրականացնել այդ ծրագիրը: