2017 թվականի հունվարի 1-ից հարկային միջավայրը բարելավող օրենսդրական մի շարք փոփոխություններ են գործում


2017 թվականի հունվարի 1-ից հարկային միջավայրը բարելավող օրենսդրական մի շարք փոփոխություններ են գործում

  • 25-01-2017 15:38:47   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հարկային միջավայրը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են  կատարվել, որոնք ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից: ԱԱՀ վճարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդ¬յու¬նավետության բարձրացման նպատակով ազատականացվել է ԱԱՀ հաշվանցումների կարգը: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, բոլոր ԱԱՀ վճարողներն ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարում են հաշվառման հաշվեգրման մեթոդով՝ անկախ իրենց մատակարարներին վճարելու հանգամանքից. «Նրանք կարող են մատուցվող ծառայությունների դիմաց հաշվարկված ԱԱՀ գումարից նվազեցնել իրենց մատակարարների հարկային հաշիվներում ԱԱՀ-ի գումարը, ինչը բավարար է բյուջե վճարման ենթակա հարկը պակասացնելու համար, ընդ որում, այն կատարելու համար այլևս չի պահանջվում մատակարարներին կատարել վճարում»: Տնտեսվարողները փաստում են՝ նոր փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում շրջանառու ֆինանսական միջոցներն ուղղել բիզնեսի զարգացմանը, ըստ հարկի վճարողի՝ ընկերությունը 2016 թվականի ընթացքում իրականացրել է 27 միլիարդ  դրամի արտահանում, ինչի համար այդ ապրանքերը ներմուծելիս սահմանին վճարել է 1.4 միլիարդ դրամի ԱԱՀ: Իսկ այս տարի արդեն այդ գումարները կուղղվեն ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: 
 
Ներդրվել է նաև շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգ, ինչը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի ¬վճարումները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխա¬տանք¬ների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտ¬ների երկու տոկոսի չափով: «2017 թվականի հունվարի 1-ից, համաձայն հարկային օրենսգրքի, հարկ վճարողները կարող են կամավոր հիմունքներով օգտվել այդ համակարգից: Արդյունքում, բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր նախորդ տարին ավարտել են մեծ շահույթով, սակայն ընթացիկ տարում մեծ շահույթ չեն ակն¬կա-լում, կարող են ընտրել կանխավճարների կատարման այլընտրանքային տարբերակը՝ դրա¬նով իսկ կրճատելով իրենց կողմից վճարվող շահութահարկի կանխավճարների գումար¬ները, միաժամանակ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդ¬յու-նավետու¬թյունը: Այսինքն տնտեսվարողն ընթացիկ տարում կկատարի կանխավճար՝ կախված արդեն ընթացիկ իրացման շրջանառությունից՝ վճարելով դրա 2 տոկոսը: Ընտրությունը վերապահված է հարկ վճարողներին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Տնտեսվարողների դիտարկմամբ՝ շահույթ չունենալու պարագայում կարող են օգտվել շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգից. «Նախկինում կանխավճարներից խուսափելու նպատակով ստիպված փակում էինք ընկերությունը, ինչն իր հերթին որոշակի դժվարություններ էր ստեղծում տնտեսվարողի համար: Այժմ շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը թույլ կտա նաև խնայած ֆինանսական միջոցներն ուղղել տնտեսական գործունեության խթանմանը»: 
Մեկ այլ փոփոխությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կար¬գով, լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ ՀՀ կառավարության հավանությանն արժա¬նա¬ցած ծրագիր իրականացնող ռեզի¬դենտ՝ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետու¬թյուն¬նե¬րից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, եթե այդ կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում արտա¬հան¬վում են (այդ թվում՝ ԵԱՏՄանդամ պետու¬թյուններ): «Նախկինում գործող մեխանիզմի համեմատ, երբ որ ներմուծման ժամանակ գանձվում էր ԱԱՀ և հետ  էր վերադարձվում որոշակի ժամանակատարությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից նման տնտեսվարող սուբյեկտների համար ԱԱՀ-ն չի գանձվելու և չի էլ վերադարձվելու, ինչը ևս լրացուցիչ՝ ժամանակային առումով ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին»,-նշել է Վախթանգ Միրումյանը:
 
 
 
ՀՀ ԿԱ պետական եկմուտների կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play