Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է կայանել մինչև G20-ի գագաթնաժողովի մեկնարկը


Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է կայանել մինչև G20-ի գագաթնաժողովի մեկնարկը

  • 30-01-2017 16:52:11   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրափմի առաջին հանդիպումը կարող է կայանալ մինչև G20-ի գագաթնաժողովը, որն անցկացվելու է հուլիսին:
 
Interfax-ի հաղորդմամբ, լրագրողների այն հարցին, թե արդյոք օգնականներն արդեն քննարկել են նախագահների առաջին հանդիպման մանրամասները և մինչեւ G20-ի գագաթնաժողովը դրան կարելի է սպասել, Պեսկովը պատասխանել է. «Ամենայն հավանականությամբ, այո»:
Խոսելով վերջերս նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, Պուտինի մամլո խոսնակը հայտարարել է, որ զրույցը միջազգային անվտանգության քննարկումների եւ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ կառուցողական բնույթ է կրել: 
Տեղեկացնենք, որ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում:
 
Նոյյան տապան  -   Միջազգային