ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից ճանաչվել է 2016թ.-ի “Բորսայի լավագույն անդամ” պետական պարտատոմսերի շուկայում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից ճանաչվել է 2016թ.-ի “Բորսայի լավագույն անդամ” պետական պարտատոմսերի շուկայում

  • 06-02-2017 19:26:53   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հաղթողների անունները` տարբեր անվանակարգերում: 
 2016թ.-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է “Բորսայի լավագույն անդամ” պետական պարտատոմսերի շուկայում: Ի դեպ, յոթ տարի անընդմեջ անցկացվող մրցանկաբաշխության շրջանակներում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ այս անվանակարգում լավագույնն է ճանաչվում  արդեն 6-րդ անգամ: 
 
Նշենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայություններ, ինչպես նաև  2007թ.-ից  հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում:  2016թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի  հարթակում բանկի կողմից իրականացվել է  27 մլրդ  124 մլն 28 հազար դրամ ընդհանուր ծավալով առքուվաճառի գործարք, ինչը կազմել է բորսայի գործարքների ընդհանուր ծավալի 58,80%-ը:   
 
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play