Անելիք Բանկը «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում ճանաչվել է հաղթող


Անելիք Բանկը «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում ճանաչվել է հաղթող

  • 07-02-2017 16:20:24   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Անելիք Բանկը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» լավագույն անդամ արտարժույթի շուկայում` փետրվարի 3-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության շրջանակներում:
 
Մրցանակաբաշխությունն անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ, պարգեվատրելով բորսայի և դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսևորած անդամներին: Անելիք Բանկը մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 10-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դարձել էր արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ` ստանալով դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ:
Անելիք Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» անդամ է դարձել 31.01.2008-ից: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play