Հոկտեմբեր-նոյեմբերին արձանագրվել են մի շարք դեղերի իրացման<br /> գների բարձրացումներ<br />


Հոկտեմբեր-նոյեմբերին արձանագրվել են մի շարք դեղերի իրացման
գների բարձրացումներ

  • 17-11-2009 15:18:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովի մասնագետների նախնական ուսումնասիրությունների համաձայն, սիրտ-անոթային, շաքարային դիաբետի եւ հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում գործող ներկրող եւ իրացնող խոշոր տնտեսվարողների վարքագիծը կարող է վկայել մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների մասին: Ուստի, հանձնաժողովի նոյեմբերի 17-ի նիստում վարույթ հարուցվեց վերոհիշյալ շուկաներում: Վարույթը կընդգրկի հետեւյալ տնտեսվարողների վարքագծի մրցակցային կանոններին համապատասխանության ուսումնասիրությունը. «Էսկուլապ» ՍՊԸ, «Առգո Ֆարմ» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ալֆա Ֆարմ ՓԲԸ», «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, «Վագա Ֆարմ» ՍՊԸ, «Արփիմեդ» ՓԲԸ, «Արֆարմացիա» ՓԲԸ, «Ամիկուս» ՍՊԸ, «Լագի» ՍՊԸ, «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ, «Լագի» ՍՊԸ, «Ռուս ֆարմ» ՍՊԸ, «Ռիխտեռ լամբրոն» ՍՊԸ, «Տոնուս Լես» ՍՊԸ, «Ֆարմ Գոհար» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ֆարմ Թրաստ» ՍՊԸ, «Օրիենտ ֆարմ» ՍՊԸ (19 տնտեսվարող սուբյեկտ` առավել խոշորները շուկայում): Վարույթի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներից նիստում տեղեկություններ պահանջվեցին ապրանքի ձեռքբերման եւ իրացման գների կառուցվածքի բաղադրիչների, գների փոփոխությունների պատճառների եւ հիմնավորումների, ինչպես նաեւ` պայմանագրերի եւ հաշիվ ապրանքագրերի պատճենները: www.competition.am-ում կհրապարակվի այն դեղերի ցանկը, որոնք սոցիալական նշանակություն ունեն եւ որոնց գները բարձրացել են, նախնական գնահատմամբ` չհիմնավորված:
Նոյյան տապան  -   Տնտեսություն