Միխայիլ Տալի հուշամրցաշարում Լեւոն Արոնյանը բաժանեց 4-5-րդ<br /> տեղերը<br />


 

Միխայիլ Տալի հուշամրցաշարում Լեւոն Արոնյանը բաժանեց 4-5-րդ
տեղերը

  • 16-11-2009 13:42:00   | Ռուսաստան  |  Սպորտ
 ՄՈՍԿՎԱ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 15-ին Մոսկվայում ավարտվեց Միխայիլ Տալի միջազգային հուշամրցաշարը: Լեւոն Արոնյանը (Հայաստան) վերջին փուլում հաղթեց Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) եւ նրա հետ 5-ական միավորով բաժանեց 4-5-րդ տեղերը: Հաղթող ճանաչեց Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 6 միավոր: Հուշամրցաշարի մասնակիցները եւ հրավիրված մի շարք անվանի գրոյսմայստերներ Նոյեմբերի 16-18-ին հանդես կգան կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:
Նոյյան տապան  -   Սպորտ