Երբ ԿԲ-ի նախագահը նշանակվեց վարչապետ, Հայաստանի<br /> տնտեսությունը կաթված ստացավ,- ասում է Արծվիկ Մինասյանը<br />


Երբ ԿԲ-ի նախագահը նշանակվեց վարչապետ, Հայաստանի
տնտեսությունը կաթված ստացավ,- ասում է Արծվիկ Մինասյանը

  • 13-11-2009 15:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երբ Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ, եւ դրամավարկային քաղաքականությունը տեղափոխվեց տնտեսական դաշտ, տնտեսությունը կաթված ստացավ: Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նոյեմբերի 13-ի ասուլիսում: Ըստ նրա, ֆինանսական շուկայի հսկողությամբ պետք է զբաղվի ոչ թե ԿԲ-ն, այլ մի որեւէ նորաստեղծ մարմին: Անդրադառնալով վերջին ամիսներին երկրում արձանագրված գնաճին, Ա.Մինասյանը նշեց, որ դրա առաջին պատճառը մենաշնորհներն են, երկրորդը` տնտեսության ներսում գնաճին հակազդող մեխանիզմների բացակայությունը, եւ երրորդը` կառավարության անճարակությունը, որ չի կարողանում ձերբազատվել մենաշնորհներից: Շեշտելով, որ գնաճը արդեն 5% է կազմում, պատգամավորը հավելեց, որ թեեւ կառավարությունն ու ԿԲ-ն զսպող քաղաքականություն կսկսեն վարել, սակայն դա արհեստական քայլ կլինի: Գնահատելով ԱԺ-ում քննարկման դրված 2010թ.-ի պետական բյուջեի նախագիծը, Ա.Մինասյանը նշեց, որ այն «ընդամենը գոյություն պահպանելու բյուջե է»: Այդ փաստաթուղթը, նրա դիտարկմամբ, չի բավարարում այն պահանջներին, որոնք կառավարությունը ի սկզբանե դրել էր իր առջեւ: Դաշնակցական գործիչը հիշեցրեց, որ համաշխարհային ֆինանասատնտեսական ճգնաժամի սկզբում ՀՀ վարչապետը համոզմունք էր հայտնել, թե այն Հայաստանին առանձնապես չի վնասի, իսկ այժմ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանը, լինելով փոքր երկիր, միանգամից զգաց ճգնաժամի ծանր ազդեցությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն