«Այլընտրանքի հնարավորություն չեք թողնում Արցախին, այդ պետության ժողովուրդը չի կարող իր ներքին հարցերի լուծման եղանակն անարխիան համարել»


«Այլընտրանքի հնարավորություն չեք թողնում Արցախին, այդ պետության ժողովուրդը չի կարող իր ներքին հարցերի լուծման եղանակն անարխիան համարել»

  • 21-02-2017 15:16:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեն (ԵԱՀԿ) և Ռուսաստանի Դաշնությունն օրերս հանդես են եկել Արցախում Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ հայտարարություններով: Ըստ այդ հայտարարությունների, Լեռնային Ղարաբաղում Սահմանադրության հանրաքվեն իրավական արժեք չունի, և խաղաղ կարգավորման ընթացքը չի կարող կախված լինել «սահմանադրական բարեփոխման» (չակերտները հայտարարության հեղինակներինն է) անցկացումից:
 
Նշված հայտարարություններին հակադարձել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ այս առնչությամբ մի քանի հարցեր ու եզրահանգումներ ուղղելով հիշյալ հայտարարությունների հեղինակներին, որոնք ներկայացնում ենք ստորև.
 
   «Եթե այս ձևաչափով եք արձագանքում, ուրեմն, կամա թե ակամա, Արցախի սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրողությունն ընդունում եք, որպես նշանակալից իրավաքաղաքական երևույթ, այն անհանգստացրել է Ձեզ: Հակառակ դեպքում, պարոնա՛յք, պարզապես չէիք արձագանքի. Արցախում բազում լրջագույն իրավաքաղաքական իրադարձություններ են լինում, Դուք ամեն անգամ հո՞ չեք արձագանքում ու պնդում, թե դա չի կանխորոշում Արցախի կարգավիճակը, 
 
   Դուք չեք կարդացել, ավելին՝ բացարձակապես ծանոթ չեք Արցախի Սահմանադրության նախագծին, որի 175-րդ հոդվածում ամրագրված է. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»: Ասացեք, խնդրեմ, դուք այս հոդվածում տարածքային խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուց խուսափելու որևէ ակնարկ տեսնո՞ւմ եք…
 
   Նույն այդ նախագծի 13-րդ հոդվածում ամրագրված է. «Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: Հարգելիներս, այդ փոքրիկ չճանաչված պետությունը միակողմանի ճանաչում ու հարգում է միջազգային իրավունքը, մինչդեռ՝ Դուք, ներկայացնելով նույն այդ միջազգային իրավունքի շահերը, շարունակում եք պնդել, որ չեք ճանաչում Արցախի Հանրապետությունը: Դուք այլընտրանքի հնարավորություն չեք թողնում Արցախին, այդ պետության ժողովուրդը չի կարող իր ներքին հարցերի լուծման եղանակն անարխիան համարել,
 
   Արցախում առաջին անգամ չէ, որ Սահմանադրություն են ընդունում, ավելին՝ հանրաքվեի դրված նախագիծն իր ժողովրդավարական ուղղվածությամբ բոլոր ասպեկտներով գերազանցում է Ադրբեջանի Սահմանադրությանը,
 
  Վերջապես, Դուք կարող եք դեռևս չճանաչել Արցախի պետությունը, բայց գոնե քաջատեղյակ եք, որ ազգային ազատագրական շարժումը ևս միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ է՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ:
Վերոհիշյալ հայտարարության պարագայում, եթե անգամ դեմ լինեի նախագծին, անվերապահորեն կողմ կքվեարկեի.... »:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play