Աֆղանստանում ձերբակալվել է «Թալիբան» շարժման հրամանատարներից մեկը


 

Աֆղանստանում ձերբակալվել է «Թալիբան» շարժման հրամանատարներից մեկը

  • 01-03-2017 11:39:58   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աֆղանստանի իշխանությունները երկրի հյուսիսային Բագլան նահանգում ձերբակալել են «Թալիբան» արմատական շարժման հրամանատարներից մեկին: 
 
tass-ի փոխանցմամբ` հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է ևս երեք ահաբեկիչ: 
Բացի այդ, փորձագետները նշում են, որ վերջին ժամանակներում Աֆղանստանում նկատվում է «Թալիբան»-ի դիրքերի զգալի ամրապնդում: Միևնույն ժամանակ այդ շարժման դաշտային հրամանատարները և զինյալներն ավելի հաճախ են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: 
Նոյյան տապան  -   Հասարակություն