«Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում մրցանակը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին


«Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում մրցանակը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին

  • 02-03-2017 11:51:08   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մատչելի վայրեր» 2017 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում և արժանացել է պարգևի՝ որպես մատչելի սպասարկման սրահներ ունեցող ընկերություն: 
 
«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցայնության ընդլայնում» ծրագրի շրջանակում՝ հանրությանը մատչելի վայրերի մասին իրազեկելու և մատչելի ենթակառուցվածքներ ու ծառայություններ ունեցող կազմակերպություններին խրախուսելու նպատակով: 
 
Ծրագրի շրջանակում պարգևատրված՝ տարբեր ոլորտներ ներկայացնող 10 կառույցների շարքում ևս մրցութային հանձնաժողովն առավելապես մատչելի է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններն ու շենք-շինությունները: 
 
Կարևորելով ֆիզիկական մատչելիության, տեղաշարժման խնդիրը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր 11-ամյա գործունեության ընթացքում դրսևորել է հատուկ մոտեցում. ընկերությունը Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում գործող իր սպասարկման կենտրոնները կահավորել է մատչելի հնարավորություններով՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց հարմարավետությունն ապահովելու նպատակով:
 
«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն անց է կացվել «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության՝ ԱՄՆ պետքարտուղարության  հասարակության հետ կապերի գրասենյակի ֆինանսավորմամբ, որի ընթացքում ցուցադրվել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատչելիության բաղադրիչները ներկայացնող տեսանյութ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play