Կանանց միամսյակի կապակցությամբ Անելիք Բանկը գործարկել է «50% ակցիա»


Կանանց միամսյակի կապակցությամբ Անելիք Բանկը գործարկել է «50% ակցիա»

  • 09-03-2017 14:03:04   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Անելիք Բանկը` կանանց միամսյակին նվիրված, գործարկել է «50% ակցիա»-ն, որի շրջանակներում բոլոր կին հաճախորդները կկարողանան օգտվել Բանկի կողմից նշված սակագներից 50% զեղչով:
Ակցիայի շրջանակներում բոլոր կին հաճախորդները կկարողանան կատարել SWIFT փոխանցումներ, վարձակալել պահատեղեր, բացել հաշիվներ, ստանալ MasterCard և Cirrus/Maestro քարտեր 50% զեղչված սակագներով, ինչպես նաև` կստանան «Բանկ-Հաճախորդ» համակարգով» գործարքներ կատարելու անվճար իրավասություն: ️ 
 
Բացի այդ, Բանկի բոլոր հաճախորդները, Անելիք Բանկի քարտերով անկանխիկ վճարելով www.biglemon.am կայքում զեղչային կուպոնների դիմաց, կստանան 50% զեղչ:
«Անելիք Բանկն ուրախ է պարբերաբար անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ ամրապնդելով բանկ-հաճախորդ կապը: Այս ակցիայով մենք ցանկանում ենք գարնանային հաճելի տրամադրություն փոխանցել մեր հաճախորդներին»,- նշեց Անելիք Բանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը:
 
Ակցիային չեն կարող մասնակցել ԱՁ հանդիսացող կին հաճախորդները:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play