Երևանի պատմության թանգարանում բացվել է իրանական մշակույթին նվիրված «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը


Երևանի պատմության թանգարանում բացվել է իրանական մշակույթին նվիրված «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը

  • 21-03-2017 16:24:53   | Հայաստան  |  Մշակույթ

Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման՝ Երևանի քաղաքապետարանի  կողմից մշակված միջոցառումների ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է իրանական մշակույթին: Ներկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ գեղանկարներ, տարազներ, գորգեր, մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն: Ցուցանմուշները հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին:
 
Հարկ է նշել, որ Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակում ներկայացվում է տարբեր երկրների մշակույթը: 
Իրանական մշակույթին նվիրված ներկայիս ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play