Սամվել Բաբայանի մեղադրանքի յուրաքանչյուր բառն անհիմն է. Փաստաբան


Սամվել Բաբայանի մեղադրանքի յուրաքանչյուր բառն անհիմն է. Փաստաբան

  • 25-03-2017 18:00:05   | Հայաստան  |  Իրավունք

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքի յուրաքանչյուր բառն անհիմն է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Ս.Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը:
 
Պաշտպանը նշեց, որ Ս.Բաբայանն, իհարկե, իրեն մեղավոր չի ճանաչում, ինքը դրա հետ որևէ կապ չունի:
Ա.Քալաշյանը նշեց, որ ժամանակին նպատակահարմար չեն գտել բողոքարկել ձերբակալության որոշումը՝ «ուզում էինք նախ պարզել, թե ինչո՞ւմ է կասկածվում»: Սակայն Ս.Բաբայանին կալանավորելու նախօրեին կայացված որոշումն անպայման բողոքարկվելու է: Բողոքարկման համար օրենքով նախատեսված է հինգօրյա ժամկետ. տվյալ դեպքում բողոքարկման ժամկետը մինչև մարտի 29-նն է:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով:
Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play