Հայ մարմնամարզիկները աշխարհի գավաթի խաղարկությունից հայրենիք են վերադարձել մեդալներով


Հայ մարմնամարզիկները աշխարհի գավաթի խաղարկությունից հայրենիք են վերադարձել մեդալներով

  • 27-03-2017 12:50:23   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Բաղդասարյան) Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վրա վարժությունից նվաճել է ոսկե մեդալ: 
 
Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան), հենացատկում նվաճել է արծաթե մեդալ, իսկ նժույգ-թափեր վարժությունում բրոնզե մեդալ:
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է մարտի 20-ից 25-ը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 4 մարզիկներ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play