Բակային տարածքներում ընթանում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ


Բակային տարածքներում ընթանում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ

  • 06-04-2017 12:41:54   | Հայաստան  |  Կազմակերպություններ

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս օրերին ընթանում են բակերի և հարակից տարածքների սանմաքրման լայնածավալ աշխատանքներ։ Եղանակային փոփոխություններից հետո բակային տարածքներում աշխատանքների ծավալը բավականին մեծ է, ուստի ներգրավված են նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները, ըստ անհրաժեշտության օգտագործվում են հատուկ տեխնիկական սարքավորումներ մեծածավալ աղբը մաքրելու համար։ Այս պահի դրությամբ բակերից դուրս է բերվել 8000 խորանարդ մետր աղբ։
 
Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում «Սանիթեք» ընկերությունը գարնանային  սանմաքրման աշխատանքների շրջանակում իրականացրել է նաև աղբամանների լվացման և կոտրված աղբամանների վերանորոգման աշխատանքներ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Ընդհանուր առմամբ վերանորոգվել են 100, լվացվել՝ 300 աղբաման։ Սանմաքրման գարնանային աշխատանքների մեկնարկային այս փուլում բավականաչափ շատ են նաև ընկերության թեժ գծին ստացվող տեղեկությունները այս կամ այն հասցեում առկա թերացումների մասին, որոնց հետքերով գնում են համապատասխան աշխատանքային խմբեր։
Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունն իրականացնում է Երևանի 12 վարչական շրջանների սանմաքրման և աղբահանության աշխատանքները, որոնք ներառում են գլխավոր և երկրորդական փողոցների, ինչպես նաև բակերի սանմաքրման աշխատանքները, աղբահանությունը բարձրահարկ շենքերի շուրջ 3․600 աղբատար խողովակից ու մայրաքաղաքում տեղադրված 8․400 աղբամանից։
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play