Մոսուլում ԻՊ ահաբեկիչները ռազմական ուղղաթիռ են խոցել. երկու օդաչուները զոհվել են


 

Մոսուլում ԻՊ ահաբեկիչները ռազմական ուղղաթիռ են խոցել. երկու օդաչուները զոհվել են

  • 06-04-2017 19:03:13   | Իրաք  |  Հասարակություն

 
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները իրաքյան Մոսուլ քաղաքում խոցել են ռազմական ուղղաթիռ, որի երկու օդաչուները զոհվել են:  РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել են Մոսուլում հակաահաբեկչական գործողություն իրականացնող միացյալ հրամանատարության շտաբում: 
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ուղղաթիռը խոցվել է Մոսուլի արևմտյան հատվածում ահաբեկիչների դիրքներին հասցված ավիահարվածների ընթացքում: Ռազմական ուղղաթիռը երկնքից կրակային օգնություն է ցուցաբերել Իրաքի դաշնային ոստիկանությանը, որը մարտեր է մղել ԻՊ-ի դեմ` հին քաղաք մուտք գործելու շեմին: 
Նշվում է, որ իրաքյան զինուժը և Մոսուլի ազատագրության ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան գործողություններ սկսել է իրականացնել նախորդ տարվա հոկտեմբերին. Այս ընթացքում հաջողվել է ազատագրել քաղաքի արևելյան հատվածը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն