Մերձավոր Արևելքում ահաբեկիչների շարքերում կռվում են Կովկասի 2,7 հազար բնակիչներ


 

Մերձավոր Արևելքում ահաբեկիչների շարքերում կռվում են Կովկասի 2,7 հազար բնակիչներ

  • 19-04-2017 13:22:35   | Սիրիա  |  Հասարակություն

 
Հյուսիսային Կովկասի գրեթե 2,7 հազար բնակիչներ Սիրիայում և Իրաքում կռվում են ահաբեկիչների շարքերում, իսկ նույն Հյուսիսայի Կովկասի դաշնային օկրուգում հայտնաբերվել է 66 հավաքագրող: РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: 
Նրա խոսքերով` առանձնահատուկ վտանգ են ներկայացնում միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցողները: 
«Ունեցած տվյալներով` Սիրիայի և Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում են Հյուսիսայի Կովկասի դաշնային օկրուգի շուրջ 2,7 հազար բնակիչներ, իսկ նույն տարածքում հայտնաբերվել են 66 անձիք, ովքեր զբաղվել են մարդկանց հավաքագրմամբ զինված խմբավորումների շարքեր»,- ասել է Ն. Պատրուշևը: 
Վերջինս նաև նշել է, որ դրան նպաստում են Կենտրոնական Ասիայի պետություններում միսիոներների իրականացրած քայքայիչ գործողությունները, որոնք քարոզում են արմատական իսլամի գաղափարախոսությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն