Աննախադեպ առաջնություն Երևանում. 1000 մարզիկների մասնակցությամբ կայացավ Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը. (տեսանյութ)


Աննախադեպ առաջնություն Երևանում. 1000 մարզիկների մասնակցությամբ կայացավ Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը. (տեսանյութ)

  • 02-05-2017 21:41:12   | Հայաստան  |  Սպորտ



Մինչ կմերկանարկեր Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը, ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկները ցուցադրական ելույթներով ողջունում են դահլիճում ներկա գտնվողներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ:
 
Կոտրվող փայտերից ու քարերից մինչև բարդագույն խմբակային և անհատական հնարքներ: Հայաստանում առաջին անգամ անցկացված նախադեպը չունեցող այս միջոցառմանը մասնակցում էին նաև ապրիլի 30-ին Վրաստանի մայրաքաղաքում կայացած Կովկասի ամենամյա առաջնությունից հաղթանակներով վերադարձած հայ մարզիկները:
 
Վերջիններիս  Տարոն Մարգարյանը շնորհեց պատվոգրեր հարևան երկրում Հայաստանի պատիվը բարձր պահելու և պատվով հանդես գալու համար: Նշենք, որ Կովկասի ամենամյա առաջնությանը մասնակացած հայկական պատվիրակության կազմում եղել են 28 մարզիկներ, որոնցից 9-ը զբաղեցրել են առաջին, 3-ը՝ երկրորդ և 7-ը՝ երրորդ հորիզոնականները:
 
Անդրանիկ Հակոբյանը նաև ուրախությամբ տեղեկացրեց, որ Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիան Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային շնորհել է պաշտոնական իրավունք՝ 2018 թվականին Եվրոպայի ամենամյա առաջնությունը Երևանում անցկացնելու համար: 
 
Էլիզա Զախարյան, Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play