Արդշինբանկը հրապարակել է 2016թ-ի հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ


Արդշինբանկը հրապարակել է 2016թ-ի հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ

  • 05-05-2017 14:31:16   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Արդշինբանկը հրապարակել է 2016թ-ի` KPMG աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ:
 
Տարեկան արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղն ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով:
 
2016 թվականի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4.1 միլիարդ ՀՀ դրամ (առանց Առեքսիմբանկի հետ միաձուլման արդյունքների):
 
2016 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2015 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.
Ցուցանիշ Բացարձակ մեծություն
31.12.16թ. դրությամբ
(միլիարդ ՀՀ դրամ) Բացարձակ մեծության աճը
(միլիարդ  ՀՀ դրամ) Աճը %-ային հարաբերակցու¬-թյամբ
Ակտիվներ 548.4 148.0 37.0%
Վարկային պորտֆել 358 83.5 30.4%
Հաճախորդներից ներգրավված միջոցներ 297.7 93.6 45.9%
Սեփական կապիտալ 71.5 23.1 47.7%
 
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`
Գործընկեր ֆինանսական կառույց Ներգրավման ծավալ (միլիոն $)
WBC 10.0
BSTDB 10.0
ADB 2.0
Commerzbank 8.5
 
2017 թվականի ապրիլին, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի: 
 
2016 թվականի վերջում տեղի է ունեցավ Բանկի միացումը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին:
 
Նշենք, որ 2016 թվականին Արդշինբանկի կողմից պետբյուջե վճարված հարկերը կազմում են 3.1 միլիարդ ՀՀ դրամ: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play