Անելիք Բանկը «Երևան Սիթի», «Նատալի Ֆարմ», «Վեգա Ուորլդ» խանութների ցանցի և «Թրևելեր Քլաբ»-ի հետ համատեղ գործարկել է «Առատ գնումներ» վարկատեսակը


Անելիք Բանկը «Երևան Սիթի», «Նատալի Ֆարմ», «Վեգա Ուորլդ» խանութների ցանցի և «Թրևելեր Քլաբ»-ի հետ համատեղ գործարկել է «Առատ գնումներ» վարկատեսակը

  • 16-05-2017 15:49:51   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Անելիք Բանկը   «Երևան Սիթի», «Նատալի Ֆարմ», «Վեգա Ուորլդ» խանութների ցանցի և «Թրևելեր Քլաբ»-ի հետ համատեղ  գործարկել է «Առատ գնումներ» վարկատեսակը։
Վարկատեսակը հնարավորություն է ընձեռում ստանալ շահավետ վարկեր՝ վերոնշյալ ցանցում գնումներ կատարելու  համար։
Մեր հաճախորդները կարող են վարկը ստանալ ընդամենը  վարկարժանության գնահատականի ապահովվածությամբ, սկսած  17 % տարեկան տոկոսադրույքից,  6-36 ամիս  մարման ժամկետով։
Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ 50,000-700,000 ՀՀ դրամ վարկ՝ Բանկի  և ցանցի կողմից թողարկված համատեղ քարտի միջոցով։  
 
Վարկի դիմումը հնարավոր է ներկայացնել  ինչպես  բանկի մասնաճյուղերում ,այնպես էլ  «Երևան Սիթի» սուպերմարկետներում տեղակայված վաճառքի կետերում։
« Անելիք Բանկը  մշտապես բարելավում է իր մատուցած ծառայությունները՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով  հաճախորդների պահանջներին:
Մենք շատ ուրախ ենք այս համատեղ ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որի շրջանակներում  և՛ տրամադրում ենք  վարկեր մատչելի պայմաններով, և՛ խթանում ենք  անկանխիկ գնումները»,- ասել է Անելիք Բանկի  վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը,- ավելացնելով, որ նպանատիպ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play