Տարբեր երկրների և ժողովուրդների անցած դարաշրջանների օծանելիքները և նրանց սրվակները կներկայացվեն մեկ ցուցահանդեսում


Տարբեր երկրների և ժողովուրդների անցած դարաշրջանների օծանելիքները և նրանց սրվակները կներկայացվեն մեկ ցուցահանդեսում

  • 17-05-2017 14:03:04   | Հայաստան  |  Մշակույթ

                    
Սույն թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կազմակերպում է «ԲՈՒՅՐ, ՊԱՏԿԵՐ, ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը։
 
Այն ներկայացնում է տարբեր երկրների և ժողովուրդների անցած դարաշրջանների օծանելիքները և նրանց սրվակները` որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:
Սրվակները կարող են մեզ շատ բան պատմել: Դրանք (Օծանելիքի սրվակները) ավելին են, քան պարզապես սրվակներ անուշաբույր նյութերի համար։ Սրվակները խոսում են ժամանակաշրջանի, մարդկանց մասին և կարող են դառնալ յուրահատուկ ուղեկցողներ դեպի պատմության գիրկը: Պետք է պարզապես ուշադիր լինել պիտակներին և դրանց վրա  պատկերված սիմվոլներին: 
Ցուցահանդեսն ընդգրկում է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերի ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, չեխական օծանելիքների սրվակներ, որոնք պատրաստվել են ժամանակի հայտնի գործարանների և դիզայներ-նկարիչների կողմից,  ինչպիսիք էին՝  Լյուդվիգ Մոզերը, Ռենել Լալիկը, Կազիմիր Մալևիչը և այլոք։
 
Ներկայացվում են նաև վերոհիշյալ երկրների օծանելիքներն՝ սկսած 20-րդ դարի 20-ական թթ. մինչև 20-րդ դարի 70-ական թթ.։ Ցուցադրության մեջ հատուկ տեղ  է  գրավում ռուսական օծանելիքի պատմությունը։
 
Ցուցադրությունն ամփոփվում է 20-րդ դ.  60 - 80-ական թթ. օծանելիքներով, որոնց բույրերն իրենց արտացոլումը կգտնեն մեր մայրիկների և տատիկների հոգում` արթնացնելով հաճույքի և բերկրանքի զգացողություններ և վերադարձնելով նրանց իրենց մանկության, առաջին ընկերության, առաջին սիրո հուշերի գիրկը:  
 
Հավաքածուն Ռուսական արվեստի թանգարանին տրամադրել է  Սարգիս Ազարյանը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play