Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին


Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին

  • 29-05-2017 14:41:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2017 թվականի մայիսի 26-ին մարվեց և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային: 
 
Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Կանադայի "Lowe Martin Group” տպագրատանը: Նամականիշի հեղինակն է «Ավրորա»  նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: 
 
Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:  
 
Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ով «Ավրորա» մրցանակի է արժանացել բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է մոտ 30 հազար երեխա՝ նրանց տալով օթևան և խնամք: 
 
Նամականիշի մարումն իրականացրեցին 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 
 
Թողարկման օրը` 26 մայիսի 2017թ.
 
Դիզայնը՝ Ալլա Մինգալյովա
 
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
 
Չափսերը` 50,0 x 50,0 մմ
 
Տպաքանակը՝ 40 002 հ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն