ԱՄՆ-ը խթանելո՞ւ է կլիմայի գլոբալ տաքացումը ու տարերային ավելի հզոր աղետների առաջացումը


ԱՄՆ-ը խթանելո՞ւ է կլիմայի գլոբալ տաքացումը ու տարերային ավելի հզոր աղետների առաջացումը

  • 01-06-2017 13:36:01   | ԱՄՆ  |  Միջազգային

 
 
2015թ. դեկտեմբերին Փարիզում ավելի քան 190 երկրներ ստորագրել են բնակլիմայական մի համաձայնգիր, որը կարևոր նշանակություն ունի մոլորակում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման, ջերմոցային էֆեկտի հետևանքով գլոբալ տաքացման աճը դանդաղեցնելու, կլիմայի գլոբալ փոփոխությունից ու դրա աղետալի հետևանքներից հնարավորինս խուսափելու համար:
Ըստ Փարիզյան համաձայնագրի, ԱՄՆ-ը մինչև 2025թ. հարկադրված է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Սակայն, Թրամփը համարում է, որ նշված պայմանի կատարումը խոչընդոտելու է Միացյալ Նահանգների տնտեսության զարգացմանը: Սպիտակ տունն արդեն հավանական է համարել Փարիզի բնակլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը:
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը հղում կատարելով Սպիտակ վրա, տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դուրս գալ Փարիզի բնակլիմայական համաձայնագրից: Թերթի հաղորդմամբ, բնակլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կավելացնի կասկածները, թե այդ երկիրն արդյոք հավատարի՞մ կմնա մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը կասեցնելու մասին իր պարտավորություններին:
Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ Փարիզի բնակլիմայական համաձայնագրի մասին իր որոշումը կհայտարարի այսօր:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play