Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվելու հոկտեմբերի 1-ին


Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվելու հոկտեմբերի 1-ին

  • 09-06-2017 16:08:56   | Իսպանիա  |  Հասարակություն

 
Այսօր իսպանական ինքնավար Կատալոնիա համայնքի գործադիր իշխանության ղեկավար Կարլես Պուչդեմոնտը հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե է նշանակել: korrespondent-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Իսպանիայի հեռուստատեսությունը: 
Նրա խոսքերով` հանրաքվեի մասին որոշումը միակողմանիորեն ընդունվել է Մադրիդի կենտրոնական կառավարական կազմակերպության հետ անհաջող բանակցությունների փորձից հետո: 
Նշվում է, որ հանրաքվեի մասնակիցները պատասխանելու են հետևյալ հարցին. «Ցանկանո՞ւմ եք Դուք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն հանրապետական կառավարման համակարգով»: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play