Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի 2017 թվականի հաղթողները


Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի 2017 թվականի հաղթողները

  • 21-06-2017 14:16:11   | Հայաստան  |  Սպորտ

 
Վանաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի, այս մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում հաղթած, նախադպրոցական հաստատությունները:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի 2017 թվականի հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկը, 2-րդը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 «Բողբոջ» նախադպրոցական հիմնարկը. իսկ 3-րդը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի նախակրթարանը:
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: 
 
«Այս մրցույթը մեկնարկել է 2015 թվականից և անցկացվում է երրորդ տարին անընդմեջ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տասը մարզերի և Արցախի 243 նախադպրոցական հաստատությունների շուրջ 3000 աշակերտ: «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը ծնունդ է հայկական երկու պետություններում 2004 թվականին հիմնված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի, որը 2016 թվականին ծնեց ևս երկու կարեւորագույն՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթները: Անձամբ խիստ կարևորում եմ նոր ծնված այս մրցույթները, որոնք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող մարզական-մասսայական միջոցառումների անմիջական մասն են կազմում: Դրա արդյունքում մեր հասարակության բոլոր խավերը և տարիքային խմբերը ներգրավվել են առողջ ապրելակերպի ոլորտ՝ սկսած մանուկներից, դպրոցահասակներից, ուսանողությունից, ավարտած՝ տարեցներով ու հաշմանդամություն ունեցող անձանցով: Այս նախաձեռնությունները հիմա էլ լրամշակվում և ավելի հասցեական են դառնում: Մասնավորապես, այս տարի առաջին անգամ անցկացվում են հանրակրթական դպրոցների 1-3, 4-7, 8-12 դասարանների աշակերտների սպորտլանդիան ու սպարտակիադան, ուսանողների մարզական խաղերը, տարեցների միջև մարզական խաղերը, գյուղական համայնքների մարզական խաղերը, որոնք շարունակվելու են մինչև տարեվերջ: Ավելի քան վստահ եմ, որ տարեվերջին ընդհանուր արդյունքնեն ամփոեփելիս, կարձանագրենք բոլոր տարիքային խմբերի և հասարակության շերտերի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն», - իր խոսքում ասել է Խաչիկ Ասրյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play