Անկարան չի պատրաստվում վերանայել իր ռազմական բազան Քաթարում տեղակայելու մասին համաձայնագիրը


 

Անկարան չի պատրաստվում վերանայել իր ռազմական բազան Քաթարում տեղակայելու մասին համաձայնագիրը

  • 23-06-2017 12:21:48   | Թուրքիա  |  Քաղաքական

Անկարան չի պատրաստվում վերանայել իր ռազմական բազան Քաթարում տեղակայելու մասին համաձայնագիրը: tass-ի փոխանցմամբ` այդ մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: 
Նրա գնահատմամբ` արաբական երկրների կողմից նշյալ ռազմաբազայի փակման պահանջն ուղիղ միջամտություն է Քաթարի հետ իրենց ունեցած հարաբերություններին: 
Ֆ. Իշիկը նշել է, որ Քաթարի բազան կոչված է ապահովելու էմիրությունների և այդ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական