Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը կմասնակցի աշխարհի<br /> թիմային առաջնությանը<br />


Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը կմասնակցի աշխարհի
թիմային առաջնությանը

  • 09-12-2009 12:28:00   | Հայաստան  |  Սպորտ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2010թ.-ի հունվարի 4-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հունաստանի հավաքականները: Հայաստանի թիմը 4-րդ անգամ հանդես կգա համաշխարհային այս մրցումներում: Նախորդ երեք առաջնություններում հայ շախմատիստները ճանաչվել են 3-րդը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան հաստատել է հավաքականի կազմը. ըստ խաղատախտակների հայտավորված են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Թիմի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ