Շարունակվում են «Հայաստանի տարվա լավագույն մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագծի հանրային քննարկումները


Շարունակվում են «Հայաստանի տարվա լավագույն մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագծի հանրային քննարկումները

  • 27-06-2017 19:46:05   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի տարվա լավագույն մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագծի հանրային քննարկումների շարքի երրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց շահագրգիռ կազմակերպություններից գրավոր, ինչպես նաև նախորդ հանդիպումների արդյունքում ստացված սկզբունքային առաջարկությունների հիման վրա լրամշակված նախագիծը:
 
Այսօր կայացած հանդիպմանը մասնակիցները մարզական լրագրողներն էին:
 
Նախագծի մշակման հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նախագծի մշակման նպատակը, նախագծի վերաբերյալ մինչ այժմ ստացված սկզբունքային առաջարկությունները, կարծիքները և նախագծի լրամշակման պատմությունը: Ա. Քարամյանը կոչ արեց ներկաներին ակտիվորեն մասնակցել նախագծի քննարկմանը, ինչպես նաև մասնագիտական խորհուրդներով օգնել հանձնաժողովին՝ ստեղծելու հնարավորինս ամբողջական և մշակված կանոնակարգ: 
 
Քննարկման մասնակիցներ՝ մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանը, Արմեն Նիկողոսյանը, Լուսինե Շահբազյանը, Քրիստինե Խաչատրյանը, Հարություն Մինասյանը, Գրիգոր Ավետիսյանը, Վադիմ Մկրտչյանը, Շուշան Հակոբյանը, Արման Առաքելյանը, Աշոտ Հակոբյանը ողջունեցին նախարարության նախաձեռնությունը և որոշակի դիտողություններ և առաջարկություններ ներկայացրեցին նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: 
 
Նախագծի հանրային քննարկումները նախատեսվում է շարունակվել ևս երկու շաբաթ: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play