Գրասենյակային տարածք «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներից մեկին


Գրասենյակային տարածք «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներից մեկին

  • 28-06-2017 15:07:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը համաձայնություն է ձեռք բերել «Coworking Armenia»-ի հետ։ Վերջինս մասնագիտացված է համատեղ օգտագործման գրասենյակային տարածքներ տրամադրելու հարցում։ Համագործակցության շրջանակներում կազմակերպությունը 3 ամսով անվճար գրասենյակային տարածք կտրամադրի ստարտափներից մեկին։ Հաղթողը կընտրվի կազմակերպության ներկայացուցիչների կողմից։ Քանի որ բիզնես փուլում գտնվող ստարտափները հիմնականում ունեն գրասենյակներ, հաղթողը կընտրվի գաղափարի և նախնական փուլում գտնվող ստարափներից։
 
«Coworking Armenia»-ի մարքեթինգ մենեջեր Արսեն Հարությունյանը նշեց․
- Շատ ստարտափ թիմեր, որոնք ունեն  լավ խումբ և լավ գաղափար, բայց չունեն ֆինանսներ, չեն կարողանում հոգալ իրենց օպերացիոն ծախսերը ։ Մենք կարծում ենք, որ ստարտափներից մեկին տալով գրասենյակային տարածքի հնարավորություն, կկարողանանք օգնել նրանց ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը։
Այս մրցանակը կհամալրի մրցանակների ցանկը, որոնք այս տարի գերազանցում են 20-ը։ Սամմիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը $40,000 է։ Սպասվում է մոտ $200,000-ի ներդրումներ Հայաստանից և արտերկրից հրավիրված ներդրողների կողմից։ Նմանատիպ համագործակցությունները նպատակ ունեն սատարել հայկական ստարտափներին և նոր մակարդակի բարձրացնել նրանց։ 
Հիշեցնենք, որ «Սևան Սարտափ Սամմիթ 2017»-ը տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը՝ Սևան ազգային պարկում։ Դիմած 309 թիմերից կընտրվեն 70 ստարափներ և 30 ծրագրավորղների թիմեր։ Ընդհանուր դիմած մասնակիցների թիվը հասնում է 3000-ին, որանցից սամմիթի ուղեգիր կստանան 1000-ը։ Մասնակիցների ցանկը կհրապարակվի հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն