Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Ասիայի երեխաներ» խաղերի միջազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Սերգեյ Խատիլիկովի հետ


Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Ասիայի երեխաներ» խաղերի միջազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Սերգեյ Խատիլիկովի հետ

  • 28-06-2017 16:48:29   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Ասիայի երեխաներ» խաղերի միջազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Սերգեյ Խատիլիկովի հետ: Կողմերը քննարկել են «Ասիայի երեխաներ» ձմեռային մարզական խաղերին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր:
 
«Ասիայի երեխաներ» ձմեռային մարզական խաղերը անցկացվելու են առաջին անգամ: Կազմակերպիչները նախատեսում են դրանք անցկացնել 2019 թվականին Սախալինում:
 
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Սախա-Յակուտիա Հանրապետության Յակուտսկ քաղաքում 2016 թվականին անցկացված «Ասիայի երեխաներ» 6-րդ միջազգային մարզական ամառային խաղերին առաջին անգամ պաշտոնապես մասնակցել է նաև մեր երկրի պատվիրակությունը: Հայ պատանի մարզիկները այդ խաղերում նվաճել են 7 մեդալ: «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական խաղերին մասնակցում են 45 ասիական և 4 եվրոպական երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play