ՀԱՕԿ-ի աջակցությամբ Երեւանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն


ՀԱՕԿ-ի աջակցությամբ Երեւանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն

  • 28-06-2017 17:37:25   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
 
Հրաչյա Ռոստոմյանն ու դեսպանը քննարկել են աշնանը Երեւանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի կազմակերպական մի քանի հարցեր:
 
Էյջի Տագուչին շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ գլխավոր քարտուղարին` կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար: Նա տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես են գալու Հայաստանի ձյուդոյի, կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների մարզաձեւերի ֆեդերացիաների մարզիկները, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետներ.
 
«Ինչպես գիտենք, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատեիստները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակներում այս մարզաձեւի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ կատարալագործվել եւ հաջող հանդես գալ «Տոկիո-2020»-ում»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
 
Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը Հայաստանում  կանցկացվի 2-րդ անգամ:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play