Հայկ Մարտիրոսյանը` շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթող


Հայկ Մարտիրոսյանը` շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթող

  • 30-06-2017 11:38:21   | Վայոց ձորի մարզ  |  Սպորտ

Ջերմուկում ավարտվեց շախմատի Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարը: Եզրափակչում, միանգամից երեք շախմատիստ 9 հնարավորից վաստակեց 7-ական միավոր:
 
Առաջ անցնելով գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից (Հայաստան) եւ Անդրեյ Ժիգալկոյից (Բելառուս)` լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
 
Մոտ ապագայում Հայկ Մարտիրոսյանը պետք է միջազգային գրոսմայստերի կոչում ստանա:
 
Ասրյանի հուշարցաշարին մասնակցեց 13 երկրի 92 շախմատիստ, այդ թվում 21 գրոսմայստեր:
 
Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play