Անցկացվել է հերթական մարզական միջոցառումը՝ դատապարտյալ կանանց մասնակցությամբ


Անցկացվել է հերթական մարզական միջոցառումը՝ դատապարտյալ կանանց մասնակցությամբ

  • 07-07-2017 19:45:52   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ արդարադատության նախարարության և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2017 թվականի հուլիսի 7-ին կազմակերպել է հերթական զանգվածային մարզական միջոցառումը՝ դատապարտյալ կանանց մասնակցությամբ:
 
Մասնակիցներն ուժերն են չափել 30 մետր վազք, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, դարթս և վոլեյբոլ մարզաձևերից:
 
Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանն իր խոսքում նշել է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է ֆիզկուլտուրայի ու սպորտի միջոցով առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը դատապարտյալ կանանց շրջանում: Հենց այդ նպատակով էլ արդեն 6-րդ անգամ կազմակերպվում է այս միջոցառումը»:
 
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 40 դատապարտյալ կին: Հաղթողներ են դարձել Մարիամ Փանոսյանը (վազք 30 մ և հեռացատկ), Տաթևիկ Գրիգորյանը (բազկամարտ` աջ ձեռքով), Էմմա Ավետյանը  (բազկամարտ` ձախ ձեռքով), Արփինե Ավետյանը (սեղանի թենիս) և Լուսինե Ներսիսյանը (դարթս):
 
Հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացել են հավաստագրերի և նվերների: 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play