Դաժանաբար սպանված Արտյոմ Ադանալյանի մայրն ահազանգում է խմբակային հանցագործությունը թաքցնելու մասին. Նա դիմում է ԶԼՄ-ներին (տեսանյութ)


Դաժանաբար սպանված Արտյոմ Ադանալյանի մայրն ահազանգում է խմբակային հանցագործությունը թաքցնելու մասին. Նա դիմում է ԶԼՄ-ներին (տեսանյութ)

  • 11-07-2017 13:46:05   | Հայաստան  |  Իրավունք



 
2014 թվականի հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի գործով նախաքննությունն իրականացվել է կոպտագույն խախտումներով: Տուժողի  մայրն  ահազանգում  է խմբակային  հանցագործությունը թաքցնելու մասին: Ինչպես հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տուժողի իրավահաջորդ ճանաչված Ռուզաննա Ադանալյանը, իր որդու մահվան գործը քննության է առնվում Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ  քր. օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ սպանություն:
 
Ըստ նրա` 2014  թվականի հոկտեմբերի 29-ին Գյումրիի իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 13 և ավելին անձինք դանակի մի քանի հարվածներով սպանել են 25-ամյա Արտյոմ Ադանալյանին, ընդ որում տանը եղել է նաև սպանվածի հայրը:
Ռ. Ադանալյանի պնդմամբ` ամբողջ նախաքննությունն անցել է հանցավոր խմբի գործողությունները և դեպքի վայրում հայտնաբերված թմրանյութը թաքցնելու ուղղությամբ: 
 
«Քրեական մեղադրանք առաջադրվել է այդ ամբողջ խմբից միայն մեկ անձի` Արթուր Սաշայի Մարտիրոսյանին, ով ներկա պահին ամբաստանյալ է: Նշյալ անձը դեպքից հետո դիմել է փախուստի, ապա 9 օր անց ներկայացել է նախաքննության մարմին, ընդ որում ներկայացել է իր պաշտպանի` ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի անդամ, հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ»,- նշեց նա` ընդգծելով, որ Ա. Հայրապետյանն ապօրինի ձևով մասնակցել է նախաքննության փուլին: 
Որդեկորույս մոր պարզաբանմամբ` նույն Ա. Հայրապետյանը ժամանակին եղել է Շիրակի մարզի քննչական վարչության քննիչ, ով իր պաշոնական ծառայություններն օգտագործել է պետական շահերին հակասող գործողություններ կատարելու, միաժամանակ փաստական դատավարական փաստաթղթերում կեղծիքներ թույլ տալու նպատակով, ինչի համար դատապարտվել է: 
 
Ռ. Ադալանյանը համոզված է, որ իր որդուն ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը միայնակ չի սպանել, քանի որ վերջինս անձամբ ծանոթ չի եղել Ա. Ադանալյանի հետ, փոխարենը եղել է նույն թաղամասի բնակիչ «Կոպչիկ» մականունով Հովհաննես Թոփչյանի մտերիմ ընկերը, ում միջոցով էլ հայտնվել է տուժողի տանը: 
Ն շենք, որ ըստ դատաբժշկական թիվ 308 եզրակացության` Արտյոմ Ադանալյանի մահվան պատճառ են հանդիսացել սրտի և թոքի շրջանում հասցված վնասվածքները, որոնք պատճառվել են կտրող-ծակող գործիքների ներգործությամբ: 
 
«Ամբողջ նախաքննության ընթացքում ես ցուցմունքներ եմ տվել և հայտնել,որ դեպքին մասնակից է եղել նաև Հովհաննես Թոփչյանը: Պահանջելով նաև խուզարկություն կատարել վեիջինիս տանը և ավտոտնակում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակում նա ունի որոշակի տեխնիկական միջոցներ, գործիքներ զենքեր պատրաստելու համար: Խուզարկությմաբ առգրավվել են նրա ննջասենյակից հագուստներ, սակայն ավտոտնակում խուզարկություն չի կատարվել: Ավելին` քննիչն արձանագրել է,որ բացի իմ կողմից տրված ցուցմունքներից, Հովհաննես Թոփչայնի դեպքին առնջության վերաբերյալ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել:Սակայն քննիչը չի ցանկացել ուսումնասիրել գործով նշանակված դատամանրաթելային փորձաքննության եզրկացությանն առ այն, որ Հովհաննես Թոփչյան անձի բնակարանից խուզարկությամբ առգրավված հագուստների մանրաթելերն իրենց մորֆոլոգիական հատկանիշներով համընկնում են գործով անցնող 8 վկաների դեպքի վայրից առգարվված հագուստների,ինչպես նաև մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանի և տուժող Արտյոմ Ադանալյանի հագուստների մանրաթելերի հետ, որոնք ըստ փորձագետի կարող էին առաջանալ անմիջական փոխադարձ շփման հետևանքով»,- ընդգծեց Ռ. Ադանալյանը` հավելելով, որ դատարանը կտրականապես հրաժարվում է այս փաստական հանգամանքը քննության առնել:  
 
Տուժողի մոր խոսքերով` դատավոր Աշոտ Մանուկյանը խախտելով օրենքով պահանջված նորմերը` անօրինական ձևով մերժում է իմ միջնորդությունները նշյալ անձին որպես վկա ներգրավվելու, այդ թվում նաև վերջինիս հեռախոսային վերծանումները պահանջելու վերաբերյալ:
«Քրեական գործից բացակայում են նաև որդուս դիակի լուսանկարները: ՇՄ դատաբժշկության բաժնի փորձագետ Մավել Մելիքյանը փորձաքննությունը կատարել է քրեադատավարական նորմերի կոպիտ խախտմամբ,մասնավորապես, նա խախտել է 250-րդ հոդվածի պահանջները: Այսինքն` չկան լուսանկարներ և սխեմաներ, և նա չի պատասխանել քննիչի որոշմամբ առաջադրված այն հարցին, թե տուժողի սրտի և թոքի հատվածում առկա վնասվածքները պատճառվել են միևնույն թե տարբեր առարկաների գործադրմամբ, կամ որքան են վերքային խողովակների չափերը և շատ այլ էական հարցերի պատասխանները. Դատարան հրավիրված փորձագետը հացաքննության ընթացքում հերքեց անգամ իր տված եզրակացությունը և չտվեց սպառիչ պատասխաններ, և դատարանը դրանք գնահատեց բավականաչափ պարզաբանված և սպառիչ պատասխաններ` մերժելով նաև իմ կողմից ներկայացված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու միջնորդությունը: Նախաքննությամբ ձեռք չի բերվել մեղադրյալի հեռախոսային վերծանումները, նույն պահանջս անօրինական ձևով մերժվում է նաև դատարանի կողմից»,- փաստում է Ռ. Ադանալյանը:
 
Վերջինիս պնդմամբ` նախաքննությունը կատարվել է ՇՄ նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի պաշտոնավարման ընթացքում, վերոգրյալ և այլ իրավախախտումներից տեղյակ է նաև ՀՀ գլխավոր դատախազը: 
Նրա համոզմամբ` նշայլ պաշտոնյաներն ամենայն մանրամասնությամբ խուսափում են օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն կատարելու իրենց պարտականություններից,  ինչը փոխհամաձայնեցված է դատարանի հետ: 
Ռ. Ադանալյանը խնդրում է ԶԼՄ-ների աջակցությունը և հետևողականությունը նշյալ դեպքի առնչությամբ: 
 
Մանրամասները` տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play