Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. առաջադրվել է մեղադրանք.ՀՔԿ


Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. առաջադրվել է մեղադրանք.ՀՔԿ

  • 14-07-2017 18:30:11   | Շիրակի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վրաերթի համար։ 
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքում Վ.Սարգսյան փողոցից դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ տանող ավտոճանապարհին «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1994թ. ծնված Ա.Մանուկյանին և 1987թ. ծնված Մ.Ղազարյանին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են: 
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ այսօր «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝  1997թ. ծնված Գյումրիի բնակչին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play