Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ 22 համարի ավտոբուսներ էլ չեն լինի


Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ 22 համարի ավտոբուսներ էլ չեն լինի

  • 17-07-2017 16:14:57   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւան քաղաքում գործող թիվ 22 համարի ավտոբուսային երթուղին այլեւս չի սպասարկվում: Armtimes.com-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումների ուսումնասիրությունից պարզեց, որ դադարեցվել է «Իսավ» ՍՊԸ-ի՝ Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 22 երթուղու սպասարկման իրավունքը։
 
Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի հավելվածից կհանվի միկրոավտոբուսային թիվ 22 երթուղին։
 
«Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.22 երթուղու համար «Իսավ» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը»,- ասված է քաղաքապետի որոշման մեջ:
 
Նշենք, որ թիվ 22 ավտոբուսն անցնում էր հետեւյալ փողոցներով՝ Վիլնյուսի (Նոր Նորքի 9-րդ զանգված)-Մինսկի-Միկոյան-Բադալ Մուրադյան փող-ներ -Գայի-Մյասնիկյան պողոտաներ-Աբովյան պուրակ-Աբովյան-Մոսկովյան-Նալբանդյան-Թումանյան փող-ներ- Մաշտոցի պող.-Ամիրյան փող.-Հանրապետության հրապ.-Տիգրան Մեծի պող.-ե/գ կայարան-Արցախի պող.-Էրեբունու-Աթոյան-Այվազովսկու-Ավանեսովի փող-ներ-Էրեբունի զ-ծ (վերջ. կ.):
 
Ի դեպ, «Իսավ» ՍՊԸ-ն այն ընկերություններից էր, որոնք 2013 թվականին, երբ տրանսպորտի սակագնի թանկացավ 50 դրամով, արդարացրեցին Երեւանի քաղաքապետի որոշումը: «Իսավ» ՍՊԸ-ի տնօրենը հայտարարում էր, որ 50 դրամով ուղեվարձը բարձրացնելը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ արդեն մի քանի տարի ամեն ինչ այնքան է թանկացել, որ բիզնեսը շահույթ չի բերում։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play