Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը՝ լավագույն օրինակ. կուսումնասիրեն Հայաստանի փորձը


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը՝ լավագույն օրինակ. կուսումնասիրեն Հայաստանի փորձը

  • 17-07-2017 19:34:23   | Մարոկկո  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն  ուսումնասիրելու և իրենց երկրում առկա կանխարգելման մեխանիզմը զարգացնելու նպատակով հուլիսի 17-29-ը Հայաստանում կլինեն Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:
 
           Հանան Էլ Համդին և Հակկու Մոհամմեդը Երևանում մասնակցություն կունենան Պաշտպանի աշխատակազմում ընթացող աշխատանքներին, կուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքները, ինչպես նաև այդ սկզբունքների հիման վրա աշխատանքի նոր ուղղությունները:
 
Մարոկկոյի ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կիրականացնեն մոնիթորինգային այցեր ձերբակալված և կալանավորված անձանց, դատապարտյալների պահման  վայրեր, հոգեբուժարաններ և այլն: Նրանք նաև կմասնակցեն միջազգային փորձագետների մասնակցությամբ հատուկ սեմինարի՝ նվիրված հոգեբուժական հաստատություններում իրականացվող մոնիթորինգի առանձնահատկություններին:
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների:
 
Սպասվում են այցելություններ նաև Թունիսից և այլ երկրներից:
 
 
 
       ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play