ԱՄՆ-ն հաջողությամբ փորձարկել է աշխարհում առաջին լազերային զենքը (տեսանյութ)


 

ԱՄՆ-ն հաջողությամբ փորձարկել է աշխարհում առաջին լազերային զենքը (տեսանյութ)

  • 18-07-2017 12:28:33   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
ԱՄՆ ռազմածովային նավատորմը փաստացի իրականացրել է աշխարհում առաջին լազերային զենքի փորձարկումը:
korrespondent-ի փոխանցմամբ` Լազերային զենքի համակարգը (LaWS) տեղակայված է USS Ponce տրանսպորտային նավում: Փորձարկումն իրականացվել է Պարսից ծոցում: 
Նշվում է, որ այն նշանակետը խոցում է լույսի արագությամբ` 50 հազար անգամ ավելի արագ, քան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: LaWS-ի խոցման թիրախը կարող է գտնվել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում: 
«Մենք չեն անհանգստանում քամու, գործողությունների հեռահարության կամ որևէ այլ բանի պատճառով։ Մենք կարող են լույսի արագությամբ ոչնչացնել թիրախները»,- ասել է լեյտենանտ Քեյլ Հյուզը:
CNN-ի տվյալներով` լազերային զենքի փորձարկման համար որպես թիրախ ընտրվել է անօդաչու ինքնաթիռ, որը լազերային զենքի հարվածից հետո մեկ ակնթարթում այրվել և ծովն է ընկել: Հարվածը եղել է աննկատ ու անաղմուկ:
Գործարկման համար լազերային զենքին ընդամենը էլեկտրականություն է անհրաժեշտ և սպասարկման համար երեք անձինք:
Հյուզը զենքի մեկ օգտագործումը գնահատել է մեկ դոլար: 
Ներկայումս լազերային զենքը շարքից հանում է օդանավեր և փոքրիկ նավեր: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ