Արցախի ՄԻՊ–ը միջազգային աշխատանքային խմբին ներկայացրել է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ փաստահավաքության արդյունքները


Արցախի ՄԻՊ–ը միջազգային աշխատանքային խմբին ներկայացրել է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ փաստահավաքության արդյունքները

  • 21-07-2017 12:11:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

 
         2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին եւ Բերնհարդ Քլազենին։ 
 
           Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։
          Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ.Ասկերովի և Շ.Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։
           Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար։
Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմ
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play