ԱՇՏԱՐԱԿ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 15-ին
Աշտարակի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ռեգբիի «Ուռենի»
ակումբի շնորհանդեսը: «Ուռենի» ակումբին արդեն անդամագրվել են
Աշտարակ քաղաքի եւ հարակից գյուղերի ավելի քան 120 պատանիներ:
Տարբեր տարիքի պարապողներով համալրված 6 թիմեր շնորհանդեսի օրը
ցուցադրական մրցումներ անցակրեցին, որոնց ականատես եղան բազմաթիվ
մարզասերներ:
Հայաստանում ռեգբիի հիմնադիրներից Ռոբերտ Մելքումյանը «ՆՈՅՅԱՆ
ՏԱՊԱՆԻ» թղթակցին հայտնեց, որ ակումբը հիմնելու գաղափարը մտահղացել
է այս տարվա հունվարին, երբ իր նախկին սան, այժմ գործարար Գեղամ
Հարությունյանի հետ Դուբայում հետեւել է աշխարհի գավաթի
խաղարկությանը, որի մասնակիցների թվում չի եղել Հայաստանի ազգային
հավաքականը: