Պատանի ազատ ոճայիններն առանց մեդալի մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում


Պատանի ազատ ոճայիններն առանց մեդալի մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում

  • 25-07-2017 11:17:25   | Բոսնիա եւ Հերցոգովինա  |  Սպորտ

Սարաեւոյում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականն անմասն մնաց մեդալներից:
 
Երեկ մրցագորգ մտած չորս ըմբիշները՝ 42 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը, 50 կգ՝ Գենիկ Ասատրյանը, 58 կգ՝ Մեժլում Մեժլումյանը եւ 69 կգ Դավիթ Գեւորգյանը տարբեր փուլերում պարտություն կրեցին ու դուրս մնացին մեդալների համար պայքարից:
 
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են Առաքել Մովսեսյանը՝ 46 կգ քաշային կարգ, Տիգրան Ղազարյանը՝ 54 կգ, Դավիթ Հովհաննիսյանը՝ 63 կգ, Լյովա Գեւորգյանը՝ 76 կգ եւ Մարտին Սիմոնյանը՝ 100 կգ:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play