Միխայիլ Տալի հուշամրցաշարում 6-րդ փուլից հետո Լեւոն<br /> Արոնյանը բաժանում է 5-6-րդ տեղերը<br />


Միխայիլ Տալի հուշամրցաշարում 6-րդ փուլից հետո Լեւոն
Արոնյանը բաժանում է 5-6-րդ տեղերը

  • 12-11-2009 14:08:00   | Ռուսաստան  |  Սպորտ

ՄՈՍԿՎԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի շախմատի միջազգային հուշամրցաշարը: Նոյեմբերի 11-ին կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը (Հայաստան) պարտվեց Բորիս Գելֆանդին (Իսրայել) եւ 3 միավորով Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Իսկ առաջատարը 4,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է (Ռուսաստան):
Նոյյան տապան  -   Սպորտ