Պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է կալանավորի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը


Պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է կալանավորի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը

  • 28-07-2017 20:04:28   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խախտել է տեղեկություն ստանալու իր իրավունքը:
 
Անձը երկրում հավատարմագրված և գործող բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցչությունների, մասնավորապես՝ դրանց իրավաբանական հասցեների, ինչպես նաև ղեկավարների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել է Արտաքին գործերի նախարարություն: Ի պատասխան տեղեկացվել է, որ հետաքրքրող տեղեկատվությունը հասանելի է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում, մինչդեռ անազատության մեջ գտնվող անձին արգելված է ունենալ համացանցից օգտվելու հնարավորություն: 
Պաշտպանի միջամտությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է եղած գրագրությունը և համոզվել, որ կալանավորին  հետաքրքրող տեղեկատվությունը նրան չի տրամադրվել: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ  տեղեկատվությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է ուղարկել թղթային տարբերակով:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play